Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել Ալեն Սիմոնյանին՝ թույլ տալու Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել. Դատախազություն

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով խորհրդարանին, թույլ տալ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
Դատապարտում ենք Փաշինյանի՝ Հայ Եկեղեցու դեմ հակազգային քաղաքականությունը․ Սկանդինավիայի հայերի միություն

Սկանդինավիայի հայերիմիությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հակազգային և հակաժողովրդական քաղաքականությունը։ Ասված է միության հայտարարության մեջ․ «Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը բացահայտ թշնամական քարոզարշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու նրա մշակությային ժառանգության և հոգևորականների նկատմամբ՝ օգտագործելով գարշելի ու փողոցային բառապաշար։ Բացի Եկեղեցուն վարկաբեկելուց, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, խախտելով ՀՀ Սահմանադրությունը՝ անօրինական կոչերով փորձել […]
Թրամփն ու Նեթանյահուն այսօր քննարկելու են Իրանի շուրջ զարգացումները

Առաջիկա ժամերին կկայանա Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկելու են Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները։ Իսրայելի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Սպիտակ տան պաշտոնյաները հաստատել են սպասվող հեռախոսային բանակցությունների մասին տեղեկությունը՝ չհստակեցնելով, սակայն, թե հատկապես ինչ թեմաների են անդրադառնալու […]
Դիլիջանի թունելի անմիջապես կողքին նոր թունել կկառուցվի․ ՏԿԵ նախարար

Դիլիջանի թունելի մասով երկու տարբերակ ենք քննարկել: Այս մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և մանրամասնել այդ տարբերակները: «Առաջին տարբերակը, որ պիտի վերանորոգեինք, հիմնանորոգեինք թունելը, որովհետև թունելը իսկապես նորոգման կարիք ունի: Այդ դեպքում դրան գումարվում էր նաև Սեմյոնովկայով անցնող ճանապարհը միջպետական ստանդարտների բերելը, ինչը լրացուցիչ ծախս […]
Վայոց ձորում 48-ամյա հայրը պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահաս դստեր նկատմամբ

Հունիսի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Վայոց ձորի մարզի 48-ամյա բնակիչը իրենց տանը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողությունների է հարկադրում իր անչափահաս դստերը, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վայոց ձորի մարզի քրեական վարչության ծառայողների ձեռնարկած համալիր […]
Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

Բերդ համայնքի Չինարի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Խորանաշատը հառնում է հայ-ադրբեջանական փաստացի սահմանից ընդամենը 150 մետր հեռավորությամբ։ Խորանաշատ այցելելելը վտանգավոր է, զինվորականները շրջանցիկ ճանապարհով են ուղեկցում վանք այցելողներին։ Այս մասին իր էջում գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։ «2023 թվականին հանդիսավորությամբ նշվեց Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակը։ Խորանաշատի վիճակը վատթար է։ 1946 թվականին չինարեցիները սեփական ուժերով […]
Վեհափառը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Հունիսի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկօրյա այցով մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ Եկեղեցու և Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ։
Լինել արթուն և զգոն` հարկ եղած դեպքում Մայր Աթոռը ֆիզիկապես պաշտպանելու համար. «ՀայաՔվե»

Թշնամու օրակարգն սպասարկող Նիկոլ Փաշինյանը հարձակվել է հայ ժողովրդի գլխավոր սրբության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը։ Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կատարելով Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի և Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի ուղիղ ցուցումները՝ Փաշինյանը փորձում է տապալել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 1725-ամյա նվիրապետության կարգը և […]
Բրիտանական խորհուրդը կարող է դադարեցնել իր գործունեությունը 60 երկրներում՝ բյուջեի կրճատման պատճառով

Բրիտանական խորհուրդը կարող է դադարեցնել գործունեությունը 60 երկրներում՝ բյուջեի կրճատման պատճառով: Այս մասին հաղորդում է The Guardian թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Նրանց խոսքով, ծախսերը կրճատելու վերաբերյալ կառավարության առաջարկին համապատասխան, խորհուրդը կարող է ստիպված լինել փակել աշխարհի մի շարք շրջաններում գտնվող գրասենյակները, ինչը զգալիորեն կխաթարի կազմակերպության մեղմ ուժը: Բրիտանական խորհրդի ղեկավար Սքոթ Մաքդոնալդի խոսքով՝ խորհրդի վրա […]
Հավաքագրված հարկային մուտքերը 2025թ. հինգ ամսում ավելացել են 142 մլրդ դրամով. ՊԵԿ

Այս տարվա առաջին հինգ ամիսներին հավաքագրված հարկային մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.4 տոկոսով։ Այս մասին հունիսի 9-ին «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ իրենց հաջողվել է այս ոլորտում բավական տպավորիչ տեմպեր գրանցել։ […]