Տիեզերահեն տեղեկատվությունը կնպաստի աղետների ռիսկերի կառավարմանը․ հանրային քննարկման է դրվել նոր նախաձեռնություն

Ներքին գործերի նախարարությունը մշակել և e-draft.am կայքում հանրային քննարկման է դրել «Աղետների ռիսկի կառավարման ոլորտում տիեզերահեն տեղեկատվության օգտագործման և գործիքակազմի ձևավորման հայեցակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում աղետների և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին դիմակայելուն, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման բոլոր փուլերում որակյալ աշխարհատարածական տեղեկատվության ու տիեզերական ծառայությունների ժամանակին և համակարգված […]

Փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները. հոսպիտալացվել է 9 մարդ. մանրամասներ՝ Ճամբարակի պայթյունից

ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Ճամբարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունի մասին։ «Հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և […]

Ինձ չի անհանգստացնում այն, որ իրավիճակը Լոս Անջելեսում կարող է դուրս գալ զինվորականների վերահսկողությունից. Թրամփ

Հարցին, թե արդյոք անհանգստացած է, Թրամփը պատասխանել է. «Ոչ, ամեն բան կարգին է»։ Որքա՞ն կմնան Ազգային գվարդիայի զորքերը Լոս Անջելեսում։ «Մինչեւ որ վտանգ չլինի»,- ասել է Թրամփը։ «Երբ վտանգ չլինի, նրանք կհեռանան»։ Նա բաց է պահել ԱՄՆ նախագահին հասանելի ամենածայրահեղ արտակարգ լիազորությունների կիրառման հնարավորությունը։ «Եթե ապստամբություն լինի, ես, իհարկե, դրան կդիմեի։ Տեսնենք»,- ասել է Թրամփը, […]

Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Մկրտիչ Զ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ դեպի Մարտունի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով վարորդ Մկրտիչ Զ.-ն և ուղևոր, Գեղարքունիքի […]

Իշխանությունը վա-բանկ է գնում․ դաշտում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. Տիգրան Աբրահամյան

Թիկունքում ունենալով թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական-քարոզչական աջակցությունը, իշխանությունը վա-բանկ է գնում, ինչը նշանակում է, որ այն իշխանության համար լինել-չլինելու հարց է: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «Մայր Աթոռի նկատմամբ իշխանության հարձակումներին ու թշնամական արշավանքներին պետք է հակազդել համակարգված գործողություններով: Իշխանության առավելությունն այն է, որ նրա գործունեության հիմքում […]

«Պինդ բռնվեք». Բրյուսովի անվան համալսարանի դասախոս Էռնեստ Ավանեսովին ազատել են բուհի դասախոսի աշխատանքից

Բրյուսովի անվան համալսարանի դասախոս, պրոֆեսոր Էռնեստ Ավանեսովին ազատել են բուհի դասախոսի աշխատանքից։ Այս մասին նա գրել է Facebook–ի իր էջում։ Նա, մասնավորապես, նշել է. «Փաստորեն Բրյուսովում էլ չեմ դասավանդելու… Նոր ուսումնական տարում ինձ էլ են զրկում դասախոսական ժամերից ու դա անում են շատ կեղտոտ ձևով, ծածուկ, գաղտնի, վախենալով աչքերի մեջ նայել։ Շրջանառում են մի ցուցակ, […]

Ճամբարակում շենքերից մեկի բնակարանում նախնական տվյալներով գազի պայթյուն է տեղի ունեցել․ կա մեկ զոհ

Հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]

Մայր Աթոռը թող պարզաբանի՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է՝ կուսակրոն հոգևորականը խախտել է ուխտը. Փաշինյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը և կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից. ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների ընտանիքներին: «Ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին այս սարսափելի ողբերգության կապակցությամբ։ Մեր մտքերը նրանց և ավստրիացի ժողովրդի հետ են»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավստրիայի Գրաց […]

Գազայի հատվածում զոհված լրագրողների թիվը հասել է 227-ի. Al Jazeera

2023թ. հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի, հաղորդել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը: Նրա տեղեկացմամբ՝ ֆոտոլրագրող Մոհամեդ Աբու Ալ-Աուֆը զոհվել է Գազա քաղաքին Իսրայելի հասցրած հարվածից, որի հետեւանքով զոհվել են նաեւ շտապօգնության երեք աշխատակիցներ: Մահացած ֆոտոլրագրողն աշխատում էր պաղեստինյան անկլավի մի քանի լրատվամիջոցներում: Գազայի կառավարության մամուլի ծառայությունը […]