Skip to main content

Իշխանությունը վա-բանկ է գնում․ դաշտում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. Տիգրան Աբրահամյան

Թիկունքում ունենալով թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական-քարոզչական աջակցությունը, իշխանությունը վա-բանկ է գնում, ինչը նշանակում է, որ այն իշխանության համար լինել-չլինելու հարց է: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Մայր Աթոռի նկատմամբ իշխանության հարձակումներին ու թշնամական արշավանքներին պետք է հակազդել համակարգված գործողություններով:

Իշխանության առավելությունն այն է, որ նրա գործունեության հիմքում անառակությունն է, անպատասխանատվությունը, ինչպես նաև` կարմիր գծերի բացակայությունը:

Թիկունքում ունենալով թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական-քարոզչական աջակցությունը, իշխանությունը վա բանկ է գնում, ինչը նշանակում է, որ այն իշխանության համար լինել-չլինելու հարց է:

Մյուս կողմից, այս արկածախնդրությունը քաղաքական դաշտում հերթական պատուհանն է բացում` եղած առողջ ուժերը մոբիլիզացնելու և քաղաքական հանգուցալուծմամբ իրադրությունը վերջնական լուծելու համար:

Սա դաշտում աննախադեպ իրավիճակ է ստեղծել, որը ենթադրում է քաղաքական ակտորների վճռականություն և պատասխանատվություն, որովհետև դանդաղկոտությունը, անգործությունը շատ ծանր հետևանքների կհանգեցնի»:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31