Իրանը կգործարկի ուրանի հարստացման նոր կենտրոն՝ ի պատասխան ԱԷՄԳ բանաձեւի

Իրանը դատապարտել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձեւի ընդունումը եւ հայտարարել ուրանի հարստացման նոր կենտրոնի գործարկման մասին, նշվել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության համատեղ հայտարարությունում։ «Այս կապակցությամբ (նկատի ունենալով հակաիրանական բանաձեւի ընդունումը) Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը տվել է անհրաժեշտ հրահանգներ անվտանգ վայրում նոր հարստացման […]

Մալթայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Հունիսի 11-ին Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Հանրապետության նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոյին: Ողջունելով և շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Մալթայի նախագահը մաղթել է հաջողություն և արդյունավետ առաքելություն` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների էլ առավել զարգացման: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Մալթայի միջև […]

«Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին

Այն, ինչ նախաձեռնվել է, այնքան անլուրջ գործընթաց է. ես հասկանում եմ, որ նպատակը ոչ թե իմպիչմենտն է, այլ «Հայաստան» դաշինքին թիրախավորելը։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ պատասխանելով հարցին՝ կստորագրի՞ Փաշինյանին անվստահություն հայտնելու ձեւաթղթի տակ։ «Ես իմ ստորագրությունը դնել կամ չդնելու հարց չեմ տեսնում, որովհետև ինձ նույնիսկ չեն էլ դիմել, որ […]

Քննարկվել են Հեսսեն երկրամասի հետ Հայաստանի համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Հեսսեն երկրամասի Միջազգային համագործակցության և եվրոպական հարցերի նախարար Մանֆրեդ Փենթցի հետ: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը: Կողմերը քննարկել են Հեսսեն երկրամասի հետ Հայաստանի համագործակցությունը խորացնելու հեռանկարները տնտեսական, ներդրումների խթանման, մշակութային համագործակցության, ինչպես նաև առանձին քաղաքների միջև գործընկերության ոլորտներում:

Հնդկաստանում վթարի է ենթարկվել Air India-ի ինքնաթիռը

Հինգշաբթի օրը Հնդկաստանի արևմտյան Ահմադաբադ քաղաքում թռիչքից մի քանի րոպե անց վթարի է ենթարկվել Air India-ի ինքնաթիռը, որում 242 մարդ կար, հայտնել են ավիաընկերությունը և ոստիկանությունը։ Հնարավոր զոհերի և տուժածների մասին դեռևս չի հաղորդվում: Air India-ն հայտնել է, որ ինքնաթիռը ուղևորվում էր Մեծ Բրիտանիայի Գատվիկ օդանավակայան: Ոստիկանների տեղեկացմամբ՝ այն վթարի է ենթարկվել օդանավակայանի մոտակայքում գտնվող […]

Երթևեկության փոփոխություն՝ Տեր — Գրիգորյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Քաղաքապետարանից հայտնում են, որ մասնավորապես՝ Տեր — Գրիգորյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ՝ Վազգեն Սարգսյան փողոցից դեպի Զաքյան փողոց ուղղությամբ:

Սիեթլում ցուցարարները ճայթռուկներ եւ քարեր են նետում ոստիկանների վրա

Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում ցուցարարները ճայթռուկներ եւ քարեր են նետում ոստիկանության վրա, հայտնել են տեղի իրավապահ մարմինների աշխատակիցները X սոցիալական ցանցում։ Լոս Անջելեսում ICE-ի իրականացրած շուրջկալի հետեւանքով տեղի ունեցած անկարգություններից հետո անօրինական ներգաղթյալների դեմ Թրամփի վարչակազմի քաղաքականության դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում նաեւ Կալիֆոռնիայի այլ քաղաքներում, այդ թվում՝ Սան Ֆրանցիսկոյում: Բողոքի ալիքը հետագայում տարածվել […]

Աջափնյակում 2 անչափահասի վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները փրկել են 14–ամյա տղայի կյանքը

Հունիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում գործող դպրոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ աշակերտը դանակահարվել է, հաղորդում է Shamshyan.com–ը։ Մինչ ոստիկանները կժամանեին դպրոց, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության […]

Toyota-ն Ֆուձի լեռան ստորոտում կբացի աշխարհի առաջին ռոբոտային քաղաքը

Interesting Engineering-ը հաղորդում է, որ Ճապոնիայում՝ Ֆուձի լեռան ստորոտում, մեկնարկել է ամենահավակնոտ տեխնոլոգիական փորձերից մեկը՝ «Woven City» անվամբ, որը լիովին միացված, ինքնավար մետրոպոլիսի նախատիպ է, որը մշակվել է Toyota Motor Corporation-ի կողմից։ Մեկ տասնամյակից ավելի կոնցեպտուալ մշակումից և հինգ տարվա շինարարությունից հետո, 175 ակր տարածքը նախագծվել է որպես ապագայի շարժունակության, խելացի ենթակառուցվածքների և կայուն կյանքի […]

Թրամփը ցնցված է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև անօդաչու թռչող սարքերի պատերազմից

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը անօդաչու թռչող սարքերի պատերազմ է, և անօդաչու թռչող սարքերը հզոր և ժամանակակից զենք են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Pod Force One ծրագրին տված հարցազրույցում։ Հաղորդավարուհի Միրանդա Դևինի հետ հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը անօդաչու թռչող սարքերն անվանել է «նոր բան» և «նոր տեսակի զենք»։ «Սա ընտրության զենքն […]