«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա Մադրիդի «Ռեալ»։ Ինչպես հաղորդում է COPE-ը, պորտուգալացի մասնագետի տեղափոխության դիմաց մադրիդյան ակումբը «Բենֆիկային» կվճարի 6 միլիոն եվրո։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալը» մտադիր է 63-ամյա պորտուգալացու նշանակման մասին հայտարարել Լա լիգայի 38-րդ տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ հանդիպումից հետո, որն ընթացիկ մրցաշրջանում վերջինը կլինի թիմի համար։ Այդ խաղը կկայանա կիրակի՝ մայիսի 24-ին։
Հիշեցնենք, որ Մոուրինյուն «Ռեալում» աշխատել է նաև 2010-ից 2013 թվականներին։ Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ մադրիդցիները մեկական անգամ հռչակվել են Իսպանիայի չեմպիոն, նվաճել են երկրի գավաթն ու Սուպերգավաթը։
«Ռեալից» հեռանալուց հետո Մոուրինյուն մարզել է «Չելսին» (երկրորդ անգամ), «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», «Ռոման», «Ֆեներբահչեն» և «Բենֆիկան»։ «Պորտուի» նախկին մարզիչը լիսաբոնյան ակումբը գլխավորել էր 2025 թվականի սեպտեմբերին։






































