Նման սնկեր ընդունում է նրան ՀՀ ուղարկողը՝ մտածելով, թե անգրագետը կարող է իշխանություն վերցնել. Ռուբինյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Սամվել Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկին՝ ուղղված վարչապետին:

«Փաշինյանը Չինաստանից 1 տոննա հալյուցինագեն սունկ է բերել հետը Հայաստան, ուտում է ամեն նիստից առաջ»,- բառացի հայտարարել էր Սամվել Կարապետյանը:

Ռուբինյանը նշել է, որ կարծում է՝ հիմա արդեն պարզ է, թե ինչու սեփական դեմքով խոսելու փոխարեն մշտաբես արհեստական բանականությանն էին դիմում Սամվել Կարապետյանն ու նրա թիմակիցները:

«Որովհետև գիտեին, որ նման լիակատար ապուշություններ է դուրս տալու: Կարծում եմ՝ նման սնկեր ամեն օր ընդունում է նրան Հայաստան ուղարկողը, որովհետև միայն կայֆի տակ գտնվող մարդը կարող է կարծել,թ ե նման անգրագետը կարող է Հայաստանում իշխանություն վերցնել»,- ասել է Ռուբինյանը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031