Բուսաբանական այգու մոտ ազգությամբ ռուս կնոջ դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում

Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աճառյան 1 հասցեում գտնվող «Բուսաբանության ինստիտուտի» մուտքի հարևանությամբ գտնվող տաղավարի ետնամասում կախված դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ մահացածը ազգությամբ ռուս Վալենտինա Օռլովան է, ում կախված վիճակում հայտնաբերել է Բուսաբանական այգու անվտանգության աշխատակիցը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում պարզվում են Վ. Օռլովայի ամբողջական տվյալները։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031