Վեդիում մանկապղծության համար մեղադրվող 2 տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ լրագրող Սյուզի Բադոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել էր, թե Վեդիում 2 երեխայի մանկապղծության դեպք է գրանցվել, այնուհետև եղել է վենդետա՝ դանակահարություն, և ՆԳՆ-ն իբր փորձում է կոծկել դեպքերը:

Ներքին գործերի նախարարությունից հերքել են այս տեղեկատվությունը՝ հայտնելով մանրամասներ:

Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ Քննչական կոմիտեն առանձին ներկայացրել է քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշակի հանգամանքներ:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում վստահեցրել էր՝ Վեդիում անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքն իրենց ուշադրության ներքո է։ Անդրադառնալով մտահոգություններին, թե ինչո՞ւ մինչև այժմ այս դեպքով կալանավորված անձ չկա, դատախազն ասել է՝ կարճ ժամանակ հետո խափանման միջոցի վերաբերյալ մտահոգությունը դուրս կգա։ «Գնում ենք խիստ խափանման միջոցի»,- ընդգծել էր նա:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930