Ինչքան պիտի չսիրես հայրենիքդ, որ քաղաքական օրակարգդ կառուցես բացառապես վախի ու ստի վրա։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ շարունակելով․
«Սահմանների բացման հարցում կալուգացին վերջապես անկեղծացավ. ասում է`սահման բացելը չենք համարելու կյանքի խնդիր:
Ռուսաստանցի օլիգարխի և իր հովանավորների պլանների մեջ չի մտնում Հայաստանի զարգացումը։ Փակ սահմանը նրանց համար հարմար է, քանի որ երկիրը պահում են մշտական կախվածության ու աղքատության մեջ։
Տրամաբանությունը պարզ է. զարգացած, բաց աշխարհի հետ առևտուր անող և հարուստ քաղաքացուն չես կարող ընտրակաշառքով ստրկացնել, իսկ տնտեսապես ինքնաբավ պետությանը հնարավոր չէ ստիպել, որ «գլուխը ծուռ» ու ծնկաչոք սպասի դաշնակցի հերթական ողորմությանը։ Նրանց պետք է ոչ թե անվտանգ Հայաստան, այլ մեկուսացված ու խեղճ գաղութ, որի բանալիները կլինեն իրենց գրպանում»։






































