Հայաստանի առաջնությունում «Նոան» հաղթեց «Գանձասարին»․ «Արարատ-Արմենիան» առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ

Հայաստանի առաջնությունում կայացան 16-րդ տուրից տեղափոխված վերջին երկու հանդիպումները, որոնք զգալիորեն փոխեցին մրցաշարային աղյուսակի վերին հատվածի դասավորվածությունը։

Օրվա գլխավոր դիմակայությունում առաջատար «Արարատ-Արմենիան» տանը նվազագույն՝ 1:0 հաշվով պարտության մատնեց «Փյունիկին»։ Խաղի ելքը վճռեց 9-րդ րոպեին կիսապաշտպան Զիդան Բանջաքիի խփած միակ գոլը։

Զուգահեռաբար ընթացող խաղում գործող չեմպիոն «Նոան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով վստահ առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ։ Թեև 66-րդ րոպեին դաշտի տերերին հաջողվեց չեղարկել Արտյոմ Ավանեսյանի խփած գնդակը (աչքի ընկավ Ժոաո Նոբրեգան), սակայն փոխարինման դուրս եկած Նարդին Մուլահուսեյնովիչը դուբլով արագ վերականգնեց հյուրերի առավելությունը, իսկ ավելացված ժամանակում Գուստավո Սանգարեն դրեց հանդիպման վերջակետը։

Այս արդյունքներից հետո «Արարատ-Արմենիան» 54 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել աղյուսակը։ «Նոան» վաստակեց 46 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական՝ նախորդելով «Փյունիկին» ու «Ուրարտուին», որոնք 45-ական միավորով կիսում են 3-4-րդ տեղերը:

Հատկանշական է, որ 2-րդ և 3-րդ տեղերում ընթացող «Նոան» ու «Փյունիկը» առաջատարի համեմատ մեկ խաղ պակաս ունեն։ Այս թիմերը կմրցեն մայիսի 23-ին՝ 13-րդ տուրից հետաձգված առանցքային դիմակայությունում։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930