Վեդիում անչափահաս քույրերի դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ․ դատախազություն

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։ Այս մասին հայտնում են դատախազությունից։

Ավելի վաղ փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել էր, որ Վեդիում 2 անչափահաս քույրերի նկատմամբ տեղի է ունեցել բռնի սեքսուալ գործողություններ։ Առաջին դեպքը, որով քրեական վարույթ է նախաձեռնվել եղել է փետրվարի 12-ին, դրանից հետո դեպքերը կրել են շարունակական բնույթ, և հաջորդ քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 12-ին։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930