Skip to main content

Մենք աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե հրադադարի. Պեսկովը՝ Զելենսկու էներգետիկ հրադադարի պատրաստակամության մասին

Ռուսաստանն առաջնահերթություն է տալիս Ուկրաինայում երաշխավորված և կայուն երկարաժամկետ խաղաղությանը, այլ ոչ թե հրադադարին։ Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Վլադիմիր Զելենսկու՝ Կիևի էներգետիկ հրադադարի պատրաստակամության մասին հայտարարությունների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ։

«Առաջին հերթին, մենք աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե հրադադարի: Կայուն, երաշխավորված, երկարաժամկետ խաղաղությունը, որը ձեռք կբերվի համապատասխան փաստաթղթերի ստորագրման միջոցով, բացարձակ առաջնահերթություն է», — նշել է Պեսկովը։

Զելենսկին հայտարարել էր, որ Կիևն աշխատում է Ռուսաստանի հետ էներգետիկ զինադադարի առաջարկի վրա և այս մեխանիզմի պատասխանատվությունը դրել է Մոսկվայի վրա։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31