Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 116 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 19 մարդ

Անցած 1 օրում բացահայտվել է 116 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնավորապես՝

38 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

11-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության,

7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

6 դեպք՝ հոգեկան ներգործության,

5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման,

3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման,

2-ական դեպք՝ ավտոմեքենայի գողության, խուլիգանության, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, հետամտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ դեպքեր։

Բացահայտվել է շորթման, թմրանյութի իրացման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու, սառը զենք կրելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։

1-ական դեպք՝ սպանության փորձի, համակարգչային հափշտակության, խարդախության, կողոպուտի։

Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031