Դրական լուծման միտում ես տեսնում եմ. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում հայ գերիների վերադարձի հարցի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց վերադարձի խնդրին:

«Մենք արդեն բազմիցս ասել ենք, որ դրա մասին բարձրաձայն չենք խոսում, բայց աշխատանքները ոչ մի հանդիպման ժամանակ՝ լինի դա հանդիպում ադրբեջանական կողմի թե միջազգային ներկայացուցիչների հետ, որևիցե դեսպան, պատվիրակություն, այց, խոսակցություն չկա, որտեղ զրույցի մեջ չկա գերիների և պահվող անձանց վերաբերյալ, ինչպես նաև անհայտ կորածների վերաբերյալ կետ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա վստահեցրեց, որ այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հարցը վերջնականապես լուծվի:

«Դրական լուծման միտում ես տեսնում եմ»,- ասաց ԱԺ նախագահը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031