Երևանում ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Dodge pickup մակնիշի ավտոմեքենան անձրևի վարարման պատճառով ինքնաբերաբար առաջ է ընթացել և հայտնվել Վեոլիա ջրի փորած փոսում

Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գևորգ Վարդանյան փողոցի թիվ 30 շենքի մոտ ավտոմեքենան ընկել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ջրագծի համար փորված փոսը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Տեղում պարզվել է, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 31-ամյա Վասիլի Չ․-ն, իր «Dodge-pickup» մակնիշի ավտոմեքենան կայանել է թույլատրելի հատվածում, և տեղատարափ անձրևի հետևանքով, չգիտես ինչու, մեքենան առաջ է ընթացել ու հայտնվել փոսում։ Վարորդը, պարեկների և քաղաքացիների օգնությամբ, ավտոմեքենան դուրս է բերել անվտանգ վայր։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031