Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Նշենք, որ Սևոյանը մինչև այդ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի էր ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Միջադեպից հետո ձերբակալվել էր վեց անձ։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին և բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանին մեղադրանքներ են առաջադրվել:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ներողություն էր խնդրել տեղի ունեցածի համար, իսկ մայիսի 19-ին հայտնել պաշտոնից հրաժարականի մասին:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031