Գրանցվել են ուժգին կարկտահարություններ. Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ

Մայիսի 14-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում:

Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Ինչպես կանխատեսվել էր, մայիսի 13-ին՝ կեսօրից հետո՝ դեպի երեկո, հանրապետության մի շարք շրջաններում դիտվել են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ և կարկուտ։

Ուժեղ կարկտահարություններ են գրանցվել Արագածոտնի և Լոռու մարզի մի շարք համայնքներում, իսկ Արարատի մարզի Քաղցրաշեն, Նորաշեն, Վերին Արտաշատ գյուղերում զարգացել է գերհզոր ամպորպային ամպ, որից 1 ժամվա ընթացքում թափվել է մոտ ամսական նորմայի չափ անձրև՝ առաջացնելով ջրածածկումներ։

Հաղորդվում է, որ մայիսի 14-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ։

Հանրապետության առանձին գոտիներում, այդ թվում՝ Երևանի առանձին մասերում, անձրևները կլինեն հորդառատ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30