Երեւանում ջրանցքից դուրս է բերվել խեղդվող կնոջը, իսկ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում 2 ոստիկաններ, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել 1 հոգու կյանք, իսկ մյուսին ջուրը տարել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ոստիկանության ծառայողները ծառայություն կատարելիս օգնության ձայներ են լսել և, վազելով ձայնի ուղղությամբ, տեսել են, որ 2 քաղաքացի ջրի մեջ են։

Ոստիկանները կարողացել են այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկին մեծ դժվարությամբ դուրս բերել, սակայն մյուս քաղաքացուն չի հաջողվել:

Շտապօգնության բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ոստիկանների կողմից ջրից դուրս բերված կնոջը, որը ոտքերի և մարմնի տարբեր հատվածներում վնասվածնքեր ուներ։

Տղամարդու որոնողափրկարարական աշխատանքները իրականացվում են 3 ուղղություններով։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930