38 համարի ավտոբուսի վարորդը հիվանդանոց է տեղափոխվել ուսի կտրած վնասվածքով․ ՆԳՆ

Ժամը 12:59-ի սահմաններում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ձախ ուսի կտրած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ հանգամանքները պարզվում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։

Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին, վերջինս տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930