Երբ խոսքը խաղաղության պայմանագրի մասին է, գնդակը Հայաստանի դաշտում է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել ժամանակ չկորցնել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում: Այս մասին նա հայտարարել է Բաքվում «նոր աշխարհակարգի ճանապարհին» միջազգային համաժողովի ժամանակ:

«Կարծում եմ, որ մենք չպետք է ժամանակ կորցնենք, քանի որ երբ խոսքը խաղաղության պայմանագրի մասին է, գնդակը Հայաստանի դաշտում է»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, ապա դա կարող է ազդանշան դառնալ համագործակցության մեկնարկի համար։

Ալիևը նաև նշել է, որ Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու երրորդ կողմերի փորձերը հաջողություն չեն ունենա։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031