Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում Կառավարությանը կառաջարկի Արթուր Նահապետյանի թեկնածությունը։
Արթուր Նահապետյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է։
Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է, որ նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ է ունեցել թեկնածուների հարցազրույցի փուլն անցած երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գևորգ Քոչարյանի հետ և որոշել է կառավարությանն առաջարկել Նահապետյանի թեկնածությունն, ով, ինչպես գործադիրի ղեկավարն է նշել, թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցութային փուլում։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար 5 թեկնածուներ էին պայքարում, որոնցից 3-ը հաղթահարել էին քննությունը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է անցած նոյեմբերից, երբ վարչապետ Փաշինյանը SMS-ով հորդորեց կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հրաժարական տալ: