Skip to main content

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

Խորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցեց Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Վասկևիչի հետ:

Եզրափակչում Էլմիրա Կարապետյանը զիջեց 13:15 հաշվով` դառնալով ԵԱ-ի փոխչեմպիոն:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 4 մարզիկով` Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Նորայր Առաքելյան, Հրաչ Բաբայան:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031