Ալֆրեդ Քոչարյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ԺՊ Լուսինե Սահակյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փետրվարի 5-ին հայտարարել էր Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղը զբաղեցնելու մրցույթ. ընդունվել էին հայտեր:

Մրցույթի արդյունքում հանձնաժողովը հավանություն է տվել երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Լուսինե Սահակյանի թեկնածությանը՝ Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մարտի 4-ին Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանին:

Ողջունելով ներկաներին՝ Ալֆեդ Քոչարյանը նշել է, որ ապահովելով առավելագույն թափանցիկություն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության գործընթացում՝ մրցութային հանձնաժողովը հավանության է արժանացրել Լուսինե Սահակյանի թեկնածությունը:

«Ժամանակավոր պաշտոնակատարը թանգարանի ղեկավարումը կիրականացնի մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի ընտրությունն ու նշանակումը։ Տիկին Սահակյանը բավականին ճանապարհ է անցել, և կարծում եմ, որ մինչև սահմանված կարգով տնօրենի ընտրությունն ու նշանակումը դուք միասին նոր արդյունքներ կգրանցեք: Կոմիտասի թանգարան֊ինստիտուտը մեր նշանակալի կառույցներից է, որը կարևորագույն առաքելություն ունի: Այստեղ է պահվում և ներկայացվում Կոմիտասի ժառանգությունը, որն արտացոլում է Վարդապետի կյանքի ուղին, նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը: Հատկանշական է, որ այս թանգարանը հանրության սիրված վայրերից է: Կառույցն աչքի է ընկնում իր պայմաններով, հարմարավետությամբ, ժամանակակից պահանջներին համապատասխանող համերգասրահով, այստեղ առկա է նաև մասնագիտական մեծ ներուժ: Վստահ ենք, որ առաջիկայում թանգարանի աշխատակիցների, նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի և նախարարության համատեղ աշխատանքի միջոցով կարող ենք նոր արդյունքներ գրանցել»,- նշել է նախարարի տեղակալը:

Թանգարանի աշխատակիցները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները, որոնց նախարարի տեղակալը հանգամանորեն պատասխանել է: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է գույքագրել թանգարանի խնդիրները և ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն լուծման նպատակով:

Հանդիպման ավարտին Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի աշխատակիցներին կատարած աշխատանքի համար և մաղթել արդյունավետ աշխատանք, նորանոր հաջողություններ առաջիկա գործընթացներում:

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930