Դա խնդրանք էր, ոչ թե միջամտություն. ՔՊ-ականը` ԲԴԽ նախագահի հրաժարականի մասին

Բարձրագույն դատական խորհուրդը պետք է անկախ լինի և՛ գործադիրից, և՛ օրենսդրից. երկրորդը, որևիցե պաշտոնատար անձ որևէ եղանակով չի անդրադարձել որևէ ճնշման, որևէ ոչ իրավաչափ վարքագծի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրղների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ ԲԴԽ նախագահին վարչապետը հրաժարականի խնդրանքով դիմում է, արդյոք դա չի նշանակում, որ կեղծ են պնդումները, որ դատական համակարգն անկախ է գործադիր իշխանությունից:

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ դա յուրաքանչյուր անձի որոշումն է. «Ես այստեղ միջամտություն չեմ տեսնում: Ի վերջո, այս որոշմանը ԲԴԽ-ն կարող էր և պետք է անդրադառնար, նման անդրադարձ ես չեմ տեսել»:

Ինչ վերաբերում է նրան, որ բարձրաստիճան պաշտոնյաներին ազատում են եւ որեւէ պատճառ չի նշվում, հակառակը, գովեստի խոսքեր են միայն ասվում, Վարդանյանն ասաց. «Շատ պարագայում ահռելի աշխատանք կատարած անձինք տեղափոխվում են այլ աշխատանքի, այլ մոտեցումներ են ի հայտ գալիս։ Ի վերջո դա գնահատում է ընտրողը ընտրությունների ժամանակ»:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031