Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Նոր ոլորտներ նվաճելու բազմապրոֆիլ գործունեությամբ օժտված հատուկենտ անձինք կան։

Դիցուք՝ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Վահե Աղազարյանը, համաշխարհային գիտության օրրան Ֆիզիկայի ինստիտուտին մատակարարում է 845 հազար դրամի Ա 4 ֆորմատի թուղթ: Այո՛, «Ժողովուրդ» օրաթերթը այս տվյալները վերցրել է բաց աղբյուրներից: Նույն Վահե Աղազարյանը միաժամանակ ՀՀ ԿԱ պետգույքի կոմիտեի ավտոմոբիլներն է աստղաբաշխական գնով վերանորոգում:

Օրինակ՝ 2013 թվականին «Տոյոտայի» յուղն է փոխում 1.2 միլիոն դրամով (տե՛ս փաստաթուղթը)։

Հեղափոխությամբ ծնված նորօրյա բիզնեսմենները գուցե ավելի արագ մոտեցնեն ծնողների քաղաքական վախճանը, քան ընդդիմության միտինգների առաջնորդները։

Արգիշտի Քյարամյանին, թերեւս, չէր խանգարի հաճախ մամուլ ընթերցել, իրականության հետ առերեսվել եւ Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն դարձած որդիներին մոտիկից ծանոթացնել տարբեր օրենսգրքերին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930