Երկրում հասունանում է հեղաշրջում. Սուրեն Սուրենյանց

Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երկրում հասունանում է հեղաշրջում…

ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի ամբարտավան վարքագիծը լավագույն ցուցիչ է, թե ինչ ողբալի վիճակում է գտնվում մեր իրավապահ համակարգը:

«…Էս երկրի երեսին այնպիսի մեկը չկա, որը կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, և եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել։ Արձագանքը հետագայում կստացվի», – երեկ պատգամավորներին, սակայն ոչ միայն նրանց, այլ նաև՝ երկրի քաղաքական ղեկավարությանը, ընդդիմությանը, սովորական քաղաքացիներին սպառնում էր ՔԿ ղեկավարը:

Եթե կուզեք՝ Քյարամյանը սպառնում էր երկրի սահմանադրական կարգին ու եթե Փաշինյանը նրան անհապաղ պաշտոնանկ չանի, ապա նրա անգործությամբ կամ խրախուսմամբ երկրում հասունանում է հեղաշրջում»:

Մյուս կողմից, վստահ եմ՝ ՔՊ պատգամավորների «զայրույթը» ոչ թե արդարադատության ծարավի, այլ ներկլանային «ռազբորկաների» հետևանք է»:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -