Տավուշի մարզում 18-ամյա տղան էլեկտրահարվել և տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Դիլիջանի բաժին են զանգահարել և հայտնել, որ Թբիլիսյան 63 հասցեում վերամբարձ կռունկով աշխատելիս էլեկտրահարվելու հետևանքով «էլեկտրահարություն» ախտորոշմամբ շտապօգնության խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Գոռ Կ․-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության խումբը:

Արդեն հիվանդանոցում տուժած Գոռ Կ․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, ինքը գտնվել է Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղու 63 հասցեում գործող՝ իր քեռուն՝ Տավուշի մարզի բնակիչ 43-ամյա Սամվել Ս․-ին, պատկանող Ա/Ձ-ի տարածքում, որտեղ Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Վարդան Վ․-ն իրեն պատկանող ավտոկռունկով տախտակներ բեռնելու նպատակով ամբարձիչը բարձրացրել է վեր ու չի նկատել տարածքով անցնող հոսանքի լարերը, ամբարձիչը դիպել է հոսանքի լարերին, այդ պահին ինքը ցանկացել է, ամբարձիչի կեռը հանել ամրացված տեղից և հոսանքահարվել է:

Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930