Թուրքիան մեզ և ուկրաինացիներին առաջարկեց սահմանափակել հարվածները. Պեսկով

«Ռուսաստանն ու Ուկրաինան էներգետիկ օբյեկտներին հարվածներից զերծ մնալու հստակ պայմանավորվածություններ չունեն», — այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով, սակայն, Անկարան հանդես էր եկել նման նախաձեռնությամբ՝ առաջարկելով, որ Մոսկվան և Կիևը հրաժարվեն էներգետիկ ենթակառույցներին և քաղաքացիական նավերին հասցվող հարվածներից։

«Մենք այդ առաջարկին նախնական համաձայնություն էինք տվել։ Կիևը, սակայն, այն մերժել էր», — նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այժմ նոր պայմանավորվածությունների ձեռքբերումը գրեթե անհավանական է։

«Այժմ՝ Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակի ֆոնին, որևէ պայմանավորվածության ձեռքբերում դժվար է պատկերացնել», — նշել է Պեսկովը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031