Մաշտոցի պողոտայում, Իսահակյան և Մոսկովյան փողոցներում ևս ավտոբուսային գծեր կառանձնացվեն

Երևանում՝ Մաշտոցի պողոտայում, Իսահակյան և Մոսկովյան փողոցներում ևս կառանձնացվեն հասարակական տրանսպորտի համար երթևեկելի հատվածներ: Աբովյան փողոցում արդեն ավտոբուսային գիծը գծված է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մոսկովյան և Իսահակյան փողոցները դառնում են միակողմանի, այնտեղ նույնպես ունենում ենք ավտոբուսային գծեր, Մաշտոցի պողոտայում ևս ունենում ենք ավտոբուսային գծեր: Ավտոբուսին և առհասարակ հանրային տրանսպորտին տալիս ենք առավելություն: Սա այլընտրանք չունեցող ճանապարհ է, մարդիկ, որոնք երթևեկում են ավտոբուսով, պետք է միանշանակ ունենան այդ առավելությունն ու առաջնահերթությունը»,- ասել է քաղաքապետը:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել էր, որ 171 նոր ավտոբուսը և 15 տրոլեյբուսը մինչև հոկտեմբերի վերջ կլինեն Հայաստանում:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031