Կիսակառույց շինության պատը փլվել է կայանված մեքենայի վրա․ դուրս է բերվել վարորդի դին

Oգոստոսի 25-ին` ժամը 21:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցում քամուց կիսակառույց շինության պատը փլուզվել է և ընկել ավտոմեքենայի վրա, ավտոմեքենայում կա քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ կիսակառույց շինության պատը փլուզվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 1991 թ․) վրա․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները համատեղ սահմանազատել են տարածքը։

Փրկարարներն իրականացրել հերթապահություն, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031