Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է՝ հանրաքվե լինի․ Փաշինյան

Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է՝ հանրաքվե լինի։

Այս մասին Սյունիքում՝ Շինուհայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է՝ գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն։

«Տեղեր կան, կարող է լինել գաղափար, որ ասենք՝ եկեք 100 քառակուսի մենք ձեզ զիջենք, 100 էլ դուք մեզ տվեք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»,- ասել է նա։

Փաշինյանն ավելի վաղ սոցցանցի իր էջերում հայտնել էր, որ Սյունիք այցի ընթացքում չնախատեսված կանգառ է ունեցել Շինուհայրում։

«Չնախատեսված կանգառ ունեցա Շինուհայրում, ուր բնակիչների հետ խոսեցինք իրական Հայաստանի, սահմանազատման գործընթացի և մեր անվտանգության կարևոր երաշխիքի՝ լեգիտիմության մասին»,- գրել է նա։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -