Խստիվ դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի թիկնապահների և ոստիկանների կողմից՝ Ամենայն հայոց Հայրապետի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի դեմ Սարդարապատի հուշահամալիրում իրականացված գործողությունները։
Այս մասին հայտարարություն է տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը:
«ՀՀ Կառավարության ղեկավարը այդկերպ հերթական անգամ ի ցույց է դնում իր փոքրոգությունն ու ներքին վախերը՝ որպես հենարան ունենալով բացառապես ոստիկանական ուժերին։
Մենք մեր սատարումն ենք հայտնում Վեհափառ Հայրապետին ու նրա հետ գտնված հոգևոր հայրերին»,- նշված է հայտարարության մեջ։