Մենք ցանկանում ենք լինել տեխնոլոգիական զարգացման գլոբալ արժեշղթայի մաս. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 11-ին մասնակցել է Երեւանում մեկնարկած «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ ֆորում 2025-ին: Եռօրյա համաժողովի նպատակն է միավորել քաղաքականություն մշակողներին, դիվանագետներին, բիզնեսի առաջնորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ քննարկել իրագործելի առաջարկներ՝ անկայուն աշխարհում Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար: Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, պանելային […]
Նարեկ Մալյանն իմպիչմենտի մասով մեր խոսակիցը չէ, պիտի աշխատի շատ չխանգարի այս պրոցեսին. Սաղաթելյան

Հանրության մոտ փորձում են հաճախ ինչ-որ շրջանակներ տպավորություն ստեղծել, որ չորս տարին իմպիչմենթ չեն արել, որովհետև չեն ուզել, չենք արել, որովհետև բավարար ստորագրությունները չենք ունեցել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 11–ին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ շուրջ մեկ ժամ տեւած տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Եղել […]
Մարիա Զախարովային դուր չի եկել հարցը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հուշարձանների ոչնչացման մասին

Մենք այս հարցի շուրջ աշխատում ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ, կարող եմ ձեզ վստահեցնել։ Այս մասին հունիսի 11-ի ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացման մասին։ «Միաժամանակ, ես կցանկանայի հարց տալ. ձեզ չե՞ն հետաքրքրում այլ երկրներում քանդվող այլ հուշարձանները: […]
Հաշվարկային փաստաթղթերում ապրանքային անվանացանկի ծածկագրերը կդառնան պարտադիր. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած փուլ առ փուլ կիրականացվի հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերը պարտադիր լրացնելու գործընթացը. 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր Հայաստան ներմուծված ապրանքները ներմուծողների կողմից մատակարարման կամ տեղափոխման գործարքների դեպքում։ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից պահանջը կտարածվի […]
Երկու տղամարդ անհետ կորած են. Գեղարքունիքի մարզպետը՝ Ճամբարակում պայթյունի հետևանքների մասին

Երկու տղամարդ անհետ կորած են: Որոնողական և մաքրման աշխատանքներ են իրականացվում ՓԾ-ի գործընկերների կողմից: Ամբողջ շենքը տարհանված է, շենքում որևէ մարդ չկա: Այդ մասին Ճամբարակում՝ պայթյունի վայրում գտնվող «Լուրերի» թղթակցին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Ունենք երեք մահացած (այդ պահին դեռ 4–րդ զոհի մասին հայտնի չէր–խմբ), երեքն էլ կանայք են, տարիքները՝ մի կինը՝ 1935 թվականին […]
Իրանում պայթյուն է տեղի ունեցել. զոհվել է երեք մարդ

Իրանի Բուշեհր նահանգի Բանդար Դիր նավախորշում կայանված նավի վերանորոգման աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, որը հանգեցրել է խոշոր հրդեհի։ Ինչպես հաղորդել է Mehr-ը, միջադեպի հետեւանքով զոհվել է երեք մարդ։ Կան նաեւ տեղեկություններ ծանր վիճակում հոսպիտալացված վիրավոր քաղաքացիների մասին։
ԱԺ–ում հյուրընկալվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը. քննարկել են խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը եւ պատվիրակության անդամները հունիսի 11-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: ԱԺ–ից հայտնում են, որ տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացին: Բարձրացվել է Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած անձանց խնդիրն […]
Միայն Կիրանց գյուղում այսօր 55 նոր բնակելի տուն է կառուցվում. ոչ ոք դուրս չի եկել գյուղից. Տավուշի մարզպետ

Տավուշում կրակոցներ վերջին անգամ եղել են մոտ մեկ ամիս առաջ, Բերդի տարածաշրջանում։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ «Անկանոն կրակոցներ են եղել, ոչ ուղղորդված որեւէ կետի։ Հիմա հանգսիտ վիճակ է»,–ասաց նա։ Խոսելով սահմանազատման գտործընթացից, մարզպետը նշե. «Իմ ունեցած տեղեկատվությամբ սահմանազատման գործընթացի առումով որեւէ պրոցես չկա այս պահին»։ […]
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի՝ ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են պատկան մարմինների ներկայացուցիչներն ու կառուցապատման պատասխանատուները: Շրջայցի ընթացքում ներկայացվել են կատարված և ընթացիկ աշխատանքները: Զեկուցվել է նախատեսվող ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին ու կառուցապատման աշխատանքների հետ կապված այլ ընթացիկ […]
Էկոնոմիկայի նախարարության ծախսերը գյուղատնտեսության մասով կազմել են նախատեսվածի ավելի քան 97 տոկոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության հետ կապված ծրագրերի ծախսերը 2024թ. կազմել են 40 մլրդ 679 մլն դրամ։ Այս մասին հունիսի 11-ին հայտնել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ։ Ընդհանուր առմամբ հատկացվել է 44 մլրդ 522 մլն դրամ։ Հետեւաբար, միջոցների իրացումը կազմել է […]