Կարմիրբերետավորի կողմից հարված ստացած լրագրողը տուժող է ճանաչվել

Լրագրող Մերի Մանուկյանին կարմիր բերետավոր ոստիկանի կողմից հունիսի 16-ին հարվածելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ ծանրացնող հանգամանքներով պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով (441-ի 2-րդ մաս)։ Մերի Մանուկյանը ճանաչվել է տուժող, հարցաքննվել է ու ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: «Վարույթի ընթացքի մասին հավելյալ տեղեկություններ այս պահին […]

2025-ին Մալաթիա-Սեբաստիայում կկառուցվի ու կբարեկարգվի 12 բակային տարածք. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի ընթացքում վարչական շրջանի մի շարք հասցեներում ծանոթացել է կատարված աշխատանքներին: Մասնավորապես, Շահումյան 1-ին փողոցում քանդվել են ապօրինաբար կառուցված ավտոտնակները, մաքրվել են զավթված հողատարածքները: Կառուցվել է շուրջ 0,5 կմ ճեմուղի, բարեկարգվել են փողոցին հարակից տարածքները: Զորավար Անդրանիկի, Րաֆֆու, Առնո Բաբաջանյան փողոցների մի քանի այլ […]

Ես եկեղեցու ու մեր ժողովրդի կողքին եմ, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց Էլեկտրական ցանցի վրա էլ. Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը գիշերն իր առանձնատնից բերման է ենթարկվել ուժայինների կողմից։ Դիմելով առանձնատան մոտ հավաքված մարդկանց՝ Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն։ «Ես եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց Էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, […]

Սա ուղղակի միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին. Ալեն Սիմոնյանի արձագանքը Սոլովյովին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ռուսական պետական հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն՝ Սոլովյովի հետ» հաղորդման վարող Վլադիմիր Սոլովյովի ելույթին, որի ընթացքում վերջինս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Սիմոնյանը, մասնավորապես, ասել է. «Այս հեռուստատեսային այլանդակը կարծում է, որ իրավունք ունի երկրի ղեկավարին պիտակավորել ստոր խոսքերով, կոչ անել Հայաստանի ժողովրդին քաղաքական գործողությունների՝ օրինական […]

Հասունացել է պահը, երբ ՀԷՑ–ը պետք է ազգայնացվի․ Փաշինյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին

Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ։ Գրել է Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Սամվել Կարապետյանին։ «Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ-ի վրա էլ։ Այսինքն, այս մարդիկ ՀԷՑ-ը իրենցը չեն էլ համարել, եւ թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների […]

Ալեն Սիմոնյանի շփոթվեց ու ԿԲ նախագահի ազգանունը արտասանեց՝ Գալստանյան. սա ծիծաղ առաջացրեց ԱԺ-ում

Այսօր՝ հունիսի 18–ին, Ազգային ժողովի նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շփոթվեց, ինչը առաջ բերեց դահլիճում ներկաների ծիծաղը, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որը այդ պահին իր հեռախոսի մեջ ինչ–որ բան էր կարդում։ Նա, մասնավորապես, սխալ արտասանեց ԿԲ նախագահի անունը։ Ալեն Սիմոնյանը նրա անունը սխալմամբ արտասանեց ոչ թե Մարտին Գալստյան, այլ Մարտին Գալստանյան։ «Ոչ մի […]

«Չեչիլ»-ում աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ կաթնայուղի բաղադրության անհամապատասխանություն. պանրի արտադրությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ամասիա), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Ի մասնավորի․ «Չեչիլ» պանրի արտադրատեսակի նմուշը […]

Իրանի ոստիկանությունը կանխել է ահաբեկչությունների շարք Թեհրանի հարավային արվարձանում

Իրանի իրավապահ մարմինները կանխել են մի շարք ահաբեկչություններ, որոնք նախատեսում էր իրականացնել խումբը Թեհրանից հարավ գտնվող Ռեյ քաղաքում։ Այս մասին տեղեկացրել է Mehr գործակալությունը։ Նշվել է, որ ոստիկանները գործել են ենթադրաբար իսրայելական «Մոսադ» հետախուզության հետ կապված խմբավորման դեմ։ Ինչպես նշել է գործակալությունը, հաջող գործողության ընթացքում բոլոր սպառնալիքները վերացվել են։

Ողջամիտ, փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում. ԱԱԾ նախկին տնօրեն

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, փաստաբան Միքայել Համբարձումյանի գնահատմամբ՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը նախադեպը չունեցող դեպք է, իրավիճակ, երբ անձի նկատմամբ իրավապահները հետապնդում են սկսում ժամեր անց՝ ընդամենը կարծիք, միտք արտահայտելու համար։ «Ընդ որում՝ ոչ իր հայտարարությունների բովանդակությամբ պայմանավորված, այլ նույն պահին ի հայտ եկած ինչ-որ հանցակազմով: Ավելին, քաղաքական հանրային գրառմամբ հաջորդիվ […]

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Վարչապետի այսօրվա որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին»,- ասված […]