Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է Կարիբյան ծովի Բոնեյրե կղզի այցի ժամանակ

Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը ալերգիկ ռեակցիայի պատճառով հոսպիտալացվել է Կարիբյան ծովի Բոնեյրե կղզի այցի ընթացքում։

Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

«Ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառով ստիպված եղա մի քանի ժամ անցկացնել հիվանդանոցում։ Բժշկական օգնություն ստանալուց հետո ինձ ավելի լավ եմ զգում և կարող եմ շարունակել աշխատանքային այցս»,- նշել է նա։

Լրատվամիջոցները հայտնել են, որ լողալու ընթացքում Ռոբ Յետենին կծել է անհայտ կենդանի, ինչի հետևանքով սկսվել է ալերգիան։ Վարչապետի հոսպիտալացման պատճառով չեղարկվել են նախապես ծրագրված մի քանի միջոցառումներ, այդ թվում՝ Բոնեյրեի քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ բանակցությունները և թռիչքը Արուբա կղզի։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930