Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը ՀՀ-ին մրցակցային առավելություն է տալիս. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի հարցին:

Նա նշել է, որ ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության կայանի նախագիծ, որը կարող էր հոգալ երկրի կարիքները, կապահովեր էլեկտրաէներգիայի էժան սակագներ սպառողի համար և կխթաներ երկրի արդյունաբերության աճը:

ТАСС-ի հետ հարցազրույցում դիվանագետը ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին պարզաբանել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի վերաբերյալ Երևանին անհանգստացնող բոլոր հարցերը:

«Չենք կարող համաձայնել այն պնդմանը, որ ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները, ընդհակառակը համոզված ենք, որ այն ստեղծում է դրանք»,- ասել է Կալուգինը:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930