«Շարունակեք տեր կանգնել ժողովրդին», «Դուք էլ տեր կանգնեք մեր խաղաղությանը». քաղաքացիների ու վարչապետի շփումը

Նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները շարունակում են քարոզչություն իրականացնել Երևանում ու մարզերում:

Երևանում շրջայցի դուրս եկած ՀՀ վարչապետը քաղաքացիներին բաժանում է ՔՊ նախընտրական ծրագրի բուկլետներն ու ՀՀ քարտեզի մակետները, ողջունում նրանց, ներկայացնում նախորդ տարիների աշխատանքներն ու սպասվող ծրագրերը:

Քաղաքացիներից մեկը վարչապետին ասել է, թե շնորհակալ է կատարված աշխատանքի համար և խնդրում է շարունակել տեր կանգնել ժողովրդին:

«Դուք էլ տեր կանգնեք խաղաղությանը»,- պատասխանել է վարչապետը:

Մեկ այլ կին ուրախությամբ ողջունել է ՀՀ վարչապետին՝ ասելով «Թագավոր ես, թագավոր էլ կմնաս»:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930