Նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները շարունակում են քարոզչություն իրականացնել Երևանում ու մարզերում:
Երևանում շրջայցի դուրս եկած ՀՀ վարչապետը քաղաքացիներին բաժանում է ՔՊ նախընտրական ծրագրի բուկլետներն ու ՀՀ քարտեզի մակետները, ողջունում նրանց, ներկայացնում նախորդ տարիների աշխատանքներն ու սպասվող ծրագրերը:
Վարչապետին մոտեցած մի կին նշել է, թե երազանքը երկրորդ անգամ է կատարվում ու խնդրել է լուսանկարվել:






































