Հյուսիսային Կորեան սահմանադրությամբ ամրագրել է ավտոմատ միջուկային հարվածի իրավունքը Կիմ Չեն Ընի սպանության դեպքում

Հյուսիսային Կորեան փոփոխություններ է կատարել իր սահմանադրության մեջ՝ պահանջելով պատասխան միջուկային հարված հասցնել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմ մահափորձի դեպքում։ The Telegraph-ը հայտնում է, որ այդ փոփոխություններն ընդունվել են համաշխարհային լարվածության կտրուկ աճի ֆոնին, որը հետևել է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններին վերջին հակամարտության ընթացքում։

Սահմանադրության վերանայումը հաստատվել է ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական հավաքի նստաշրջանի ժամանակ, որը մեկնարկել էր մարտի 22-ին Փհենյանում։

«Ավտոմատ հատուցման» դոկտրինը

ԿԺԴՀ իշխանությունները բարձրաստիճան պետական պաշտոնյաներին տեղեկացրել են հիմնական օրենքի թարմացման մասին։ Նոր քաղաքականությունը հստակ սահմանում է պատասխան գործողությունների կարգն այն դեպքում, եթե երկրի ղեկավարությունը շարքից դուրս հանվի կամ սպանվի։

«Եթե պետության միջուկային ուժերի հրամանատարման և վերահսկման համակարգը թշնամական ուժերի հարձակումների պատճառով հայտնվի վտանգի տակ… միջուկային հարվածը հասցվում է ավտոմատ և անհապաղ»,- ասվում է սահմանադրության թարմացված դրույթում։

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան թարմացրել է սահմանադրությունը՝ պաշտոնապես ամրագրելու Հարավային Կորեայի հետ իր սահմանները և հեռացնելու վերամիավորման մասին բոլոր հիշատակումները։ Դա արտացոլում է Կիմի ռազմավարությունը՝ երկու Կորեաները պաշտոնապես որպես առանձին թշնամական պետություններ ճանաչելու վերաբերյալ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031