ՄԱԿ-ն ահազանգում է. Իսրայելը մեկ օրում 100 հարված է հասցրել Լիբանանին

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլեթչերը զգուշացրել է Լիբանանի վրա իսրայելական հարձակումների աղետալի հետևանքների մասին՝ ընդգծելով քաղաքացիական բնակչության շրջանում հսկայական կորուստները և հրադադարի հաստատման հրատապ անհրաժեշտությունը։

X սոցիալական ցանցի իր էջում Ֆլեթչերը ներկայացրել է վերջին 24 ժամվա սարսափելի վիճակագրությունը. «100 հարված Լիբանանին 24 ժամում։ Զոհված խաղաղ բնակիչներ։ Անօթևան մնացած ընտանիքներ»։

Ֆլեթչերը, որը զբաղեցնում է նաև ՄԱԿ-ի արտակարգ օգնության համակարգողի պաշտոնը, նշել է, որ հումանիտար կազմակերպությունները գործադրում են բոլոր ջանքերը տուժածներին օգնելու համար, սակայն ոչ մի մատակարարում չի կարող փոխարինել բռնության դադարեցմանը։

«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովենք աջակցություն նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Սակայն այն, ինչի կարիքը մարդիկ ամենից շատն ունեն՝ իրական հրադադարն է»,- եզրափակել է ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930