Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։

«Մենք հնարավորություն ունենք մեր ժողովրդավարությունը կառուցելու ներքևից վերև՝ նոր, համապարփակ, լիբերալ և քաղաքացիական սահմանադրությամբ։ Նոր սահմանադրությունը պետք է արտացոլի երկրի ժամանակակից քաղաքական իրողությունները», — հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Նրա խոսքով՝ նոր սահմանադրությունը պետք է օգնի Թուրքիային ամրապնդել ժողովրդավարությունը և ապահովել քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունը, և բոլոր քաղաքական ուժերը պետք է ավելի ակտիվորեն ներգրավվեն դրա մշակման գործում։

ԶԼՄ-ները գրում են, որ փոփոխությունները թույլ կտան Էրդողանին առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար: Թուրքիայի սահմանադրության համաձայն ՝ մեկ անձը կարող է նախագահ ընտրվել առավելագույնը երկու ժամկետով։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930