Դատավոր Մեխակ Գևորգյանին խիստ նկատողություն է հայտարարվել․ ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել է բավարարել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարել խիստ նկատողություն։

Այս մասին նիստի ժամանակ հայտարարեց խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։

«Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

Միաժամանակ տեղեկացվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը կիրառվող կարգապահական տույժի մասով դեմ է որոշմանը, կողմ է քվեարկել նկատողություն տույժի տեսակին, իսկ խորհրդի անդամ տիկին Թումանյանցը՝ լիազորությունների դադարեցում տույժի տեսակին։

Դատական նիստը հայտարարվում է փակված»,-նշել է Աթաբեկյանը։

Պատասխանատվության ենթարկելու հիմքում դրվել է երեխայի որդեգրման մասին դատավորի որոշումը, առանց եզրակացության, իրավական հիմնավորվածության: Որդեգրման դիմում ներկայացրած անձը հաշվառված չի եղել, իսկ երեխան ներառված չի եղել որդեգրման ենթակա երեխաների ցուցակում:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930