Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր

Մայիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:56-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են 65-ամյա Գագիկ Պ.-ի վարած Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի և 60-ամյա Արմեն Գ.-ի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031