Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է․ արարողակարգի ղեկավար

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «լիովին առողջ է» և «ապաքինվել է վնասվածքներից», հաղորդում է «Ալ Արաբին»՝ հղում անելով Գերագույն առաջնորդի գրասենյակի արարողակարգի ղեկավար Մազահեր Հոսեյնիին։

«Նրա մեջքի վնասվածքը լավացել է, և սպասվում է, որ նրա ծունկը շուտով կվերականգնվի», — նշվում է հաղորդագրության մեջ։

Վերջերս CNN-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզությանը, հաղորդել է, որ Խամենեին շարունակում է կարևոր դեր խաղալ ռազմական ռազմավարության ձևավորման գործում՝ չնայած իր վնասվածքներին։

Հետախուզական հաղորդագրությունների համաձայն՝ ենթադրվում է, որ Խամենեին օգնում է Իրանին առաջնորդել պատերազմը դադարեցնելու բանակցությունները Միացյալ Նահանգների հետ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930