«Բարեկամություն» մետրոյից վազքով եկել եմ. կարելի՞ է ձեզ հետ նկարվել. քաղաքացին՝ Փաշինյանին

Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը շարունակում են քարոզարշավը: Նրանք շրջում են Երևանում՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում:

Էրեբունիում շրջայցի ժամանակ ՀՀ վարչապետին մոտեցել է մի երիտասարդ աղջիկ ու հայտնել, որ իմանալով քարոզարշավի մասին՝ ինքը «Բարեկամություն» մետրոյից շտապել է հանդիպման:

««Բարեկամություն» մետրոյից վազքով եկել եմ: Կարելի՞ է ձեզ հետ նկարվել»,- ասել է աղջիկը Փաշինյանին:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930