Տնավորվել, տեղավորվել ենք, շնորհակալ ենք. սիրիահայերը՝ վարչապետին

Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը շարունակում են քարոզարշավը:

Նրանք շրջում են Երևանում՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում:

Շրջայցի ժամանակ ՀՀ վարչապետին են դիմել մի քանի քաղաքացի, որոնք նշել են, որ Սիրիայից են ժամանել տևական ժամանակ առաջ, Հայաստանում հիմնել են իրենց բիզնեսն ու աշխատում են:

«Տնավորվել, տեղավորվել ենք, շնորհակալ ենք»,- ասել են նրանք և վարչապետին հրավիրել են իրենց խանութ:

Վարչապետը շրջել է խանութի ներսում ու հաջողություններ մաղթել սիրիահայերի գործին

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930