Նեպալում վայրէջքի ժամանակ Turkish Airlines-ի ինքնաթիռ է բռնկվել

Turkish Airlines ավիաընկերության Ստամբուլ-Կատմանդու չվերթի ինքնաթիռը բռնկվել է Նեպալի մայրաքաղաքի Տրիբհուվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Այս մասին, հղում անելով օդային նավահանգստի վարչակազմին, հայտնել է Nepal News պորտալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վայրէջքի ժամանակ այրվել է շասսիի անիվներից մեկը։
Ինքնաթիռում եղել է 284-ից 289 մարդ, ներառյալ անձնակազմի 11 անդամները։ Բոլորը տարհանվել են վթարային ելքերով, տուժածներ չկան։ Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930