Չինաստանը ձգտում է ՌԴ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը. ՉԺՀ ԱԳՆ

Չինաստանը ձգտում է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը և բոլոր ոլորտներում ռազմավարական գործընկերության առաջմղմանը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ միասին այսուհետ ևս առաջնորդվել հավերժ բարիդրացիության, բարեկամության, համապարփակ ռազմավարական գործընկերության, փոխշահավետ համագործակցության և ընդհանուր շահերի ոգով, մշտապես ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում, նպաստել գլոբալ կառավարման առավել արդար և ողջամիտ համակարգի կառուցմանը»,- հայտնել է Ցզյակունը ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով մայիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը Մոսկվայի և Պեկինի հարաբերությունների մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը։

Հիշեցնենք որ Պուտինի Հաղթանակի օրվա իր ուղերձում նշել էր, որ Ռուսաստանի և Չինաստանի փոխգործակցությունը միջազգային հարաբերությունների կայունացման կարևորագույն գործոն է։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031