Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի 81-ամյակին նվիրված շքեր։
Զորահանդեսը սկսվել է Պրեոբրաժենսկի գնդի պատվո գվարդիայի դրոշակակիրների խմբի կողմից Կարմիր հրապարակով երթով՝ Ռուսաստանի ազգային դրոշը և Հաղթանակի խորհրդանշական դրոշը կրելով։
Կարմիր հրապարակի կենտրոնական տրիբունայից շքերթն ընդունել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատերազմի վետերաններ, հյուրեր և օտարերկրյա առաջնորդներ: Շքերթը դիտել են նաև պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, իսկ շքերթը ղեկավարել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, Ռուսաստանի հերոս գեներալ-գնդապետ Անդրեյ Մորդվիչևը:
Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցել են օտարերկրյա առաջնորդներ, այդ թվում՝ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիթը, Մալայզիայի գերագույն առաջնորդ Սուլթան Իբրահիմը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
Առաջին անգամ Հյուսիսային Կորեայից ռազմական զորախումբ է մասնակցել Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացած զորահանդեսին:
Հաղթանակի օրվա շքերթի ժամանակ հանդիսավոր կերպով անցել են նաև մոտ 1000 ռուս հատուկ նշանակության ջոկատայիններ, այդ թվում՝ Ռուսաստանի 17 հերոս: Զորահանդեսին մասնակցեցին նաև ԱԹՍ-ներ։
2007 թվականից ի վեր առաջին անգամ շքերթն անցկացվել է առանց ռազմական տեխնիկայի։






































