Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով քրեական վարույթ է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու գործով քրեական վարույթ է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` անառակաբարո արարք կատարելը, որը կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված»,- հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

 Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):

Ա.Ե.-ի և Դ.Ա.-ի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվել Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին։ 

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031